Վերահաշվարկի արդյունքները թիվ 2 ընտրատարածքում

08.05.2015

 

????????????????????????????????????????????????????     Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 4-ին դիմումներ է ստացել թիվ 2 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուներ Մհեր Աբրահամյանի և Արթուր Ամիյանի վստահված անձանց կողմից` թիվ 2/1-2/10 ընտրական տեղամասերում ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու մասին:

     ԼՂՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի հիման վրա, Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովը, վերոհիշյալ թեկնածուների ու նրանց վստահված անձ-դիմումատուների, ինչպես նաև թիվ 2 ընտրատարածքի պատգամավորի այլ թեկնածուների ներկայությամբ ս.թ. մայիսի 5-ից մինչև մայիսի 7-ը ներառյալ իրականացրել է հիշյալ ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի վերջնական ամփոփ պատկերը հետևյալն է.

 

 ՀՀ 

Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանունը

Քվեարկության օրը ընտրական տեղամասում արձանագրված տվյալները (կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը)

Վերահաշվարկի արդունքները (կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը)

1

Աբրահամյան Մհեր Վահրամի

1070

1075

2

Աղաջանյան Դավիթ Վալերիի

1012

1012

3

Ամիյան Արթուր Սերգեյի

895

896

4

Առստամյան Արսեն Արամայիսի

1101

1103

5

Ասլանյան Էմիրջան Լևի

613

612

6

Լալայան Արթուր Վալերիի

499

499

7

Մանասյան Անդրանիկ Արկադիի

353

354

8

Միրզոյան Մաքսիմ Միքայելի

536

534

 

     Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի, Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն տարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ:

     

Համաձայն այդ արձանագրության պատգամավորներ են ընտրվել`

   

     թիվ 1 ընտրատարածքում` Դավիթ Հայկի Մելքումյանը,

     թիվ 2 ընտրատարածքում` Արսեն Արամայիսի Առստամյանը,

     թիվ 3 ընտրատարածքում` Արզիկ Մարտիրոսի Մխիթարյանը,

     թիվ 4 ընտրատարածքում` Վահրամ  Ռազմիկի Բալայանը:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 մամուլի ծառայություն

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ