Վիգեն Հարությունյանը` ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր

24.06.2020


20200624_112350    Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետին և 120-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան, հաշվի առնելով 2020 թվականի մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և գրանցված Հովիկ Ջիվանյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու կապակցությամբ նրա պատգամավորական լիազորությունները  վաղաժամկետ դադարելու մասին 2020 թվականի հունիսի 24-ին N02-123 ելից գրությամբ  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թիվ 1 արձանագրությունը, Արցախի  Հանրապետության  կենտրոնական  ընտրական  հանձնաժողովում կազմվել է համապատասխան արձանագրություն: Համաձայն այդ արձանագրության` Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է գրանցվել  «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն` Վիգեն Վալերիի Հարությունյանը: Վիգեն Հարությունյանին տրամադրվել է Ազգային ժողովի պատգամավորի վկայական:

     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է պատգամավոր Վ. Հարությունյանին և նրան մաղթում բեղմնավոր գործունեություն ու հաջողություններ:

 

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ