Վճարովի եթերաժամի մեկ րոպեի գնի հրապարակման մասին

29.01.2020

     Ի գիտություն վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների, հայտնում ենք, որ 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների անցկացմամբ պայմանավորված, ԱՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան,  վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները մինչև ս.թ. հունվարի 30-ը ներառյալ  պետք է իրենց եթերով հրապարակեն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ