ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների մաին

12.10.2021

Без названия     2021թ. հոկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն հետևյալն են.

     Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում համայնքի ավագանի են ընտրվել Արմենակ Նիկոլայի Մեհրաբյանը (16 կողմ) , Էրիկ Յուրիի Աղամյանը (12 կողմ),  Դավիթ Ռուբենի Հարությունյանը (5 կողմ), Արմեն Շմավոնի Շահրամանյանը (17 կողմ), Դավիթ Անատոլիի Հարությունյանը (12 կողմ):

     Ասկերանի շրջանի Խաչմաչ  համայնքի ղեկավար է ընտրվել  Մխիթար Մելիքսեթի Ղահրիյանը՝ 80 կողմ ձայներով (գրանցված էին 2 թեկնածուներ):

     Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի ղեկավար է ընտրվել   Սուրեն Ժորայի Սարգսյանը՝ 46 կողմ ձայներով (գրանցված էին 2 թեկնածուներ):

     Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի  համայնքի ղեկավար է ընտրվել Ռուսլան Թեմուրի Առուստամյանը՝ 68 կողմ ձայներով (գրանցված էր 1 թեկնածու):

     Մարտունու շրջանի Հերհեր համայնքի ղեկավար է ընտրվել ՝ Արման Շահիսի Ալեքսանյանը 139 կողմ ձայներով (գրանցված էր 1 թեկնածու):

     Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %: 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ