Փոփոխություն Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում

27.10.2017

 

icon_iphonetunnel     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի N 22-Ն որոշմանը համապատասխան` հրապարակում եմ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի հետևյալ փոփոխությունը.

     Մահվան կապակցությամբ 2017 թվականի հոկտեմբերի 7-ից վաղաժամկետ դադարեցվել են Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շահեն Միքայելի Աղաբաբյանի լիազորությունները:
     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի կողմից Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Կառլեն Վլադիմիրի Մայիլյանը:

Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
նախագահ Սրբուհի Արզումանյան



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ