Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի N22-Ն որոշմանը համապատասխան` հրապարակում եմ Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի հետևյալ փոփոխությունը.
Իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Սուրեն Մովսեսի Պետրոսյանի լիազորությունները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Շարժում-88» կուսակցության ներկայացուցչի կողմից Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Նարեկ Վահանի Դանիելյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Սրբուհի Արզումանյան
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ