Քվեարկության մեկնարկը տրված է

08.09.2019

 

vyiboryi-e1378912004487     ԱՀ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ  ժամը 8.00-ին բացվել են բոլոր 277 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:   

     Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության 228 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի  103010  ընտրող:

 

     Ընտրություններին մասնակցում են 409 համայնքի ղեկավարի և 1394 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

 

     Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 278 հոգի կամ 68%, անկուսակցական են, 154-ը (37,7 %) գործող համայնքի ղեկավարներ են, 15 թեկնածուներ   (3,7 %) կանայք են:      

 

 

 

 

 

 ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ