Քվեարկության մեկնարկը տրված է

13.09.2015

vyiboryi-e1378912004487

     ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ  ժամը 8.00-ին բացվել են բոլոր 252 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:  

 

     Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության 207 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի  94 377 ընտրող:

 

     Ընտրություններին մասնակցում են  235 համայնքի ղեկավարի և 1228 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

 

     Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 135 հոգի կամ գրեթե 58 տոկոսը, անկուսակցական են, 125-ը (53,2 %) գործող համայնքի ղեկավարներ են, 11 թեկնածուներ   (4,7 %) կանայք են:        

 

  

 

ԼՂՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի

   մամուլի ծառայություն

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ