Քվեարկության նախնական արդյունքները թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում

09.09.2018

 

vyiboryi-e1378912004487     ԱՀ Քաշաթաղի և Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 2018 թվականի սեպտեմբերի 9-ին թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում անցկացված ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

 

     Համաձայն այդ արդյունքների` թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում ընտրությունները կայացել են. դրանց մասնակցել է թիվ 10 ընտրատարածքի ընտրողների 53,05 տոկոսը և թիվ 11 ընտրատարածքի ընտրողների 57,63 տոկոսը:

 

     Թիվ 10 ընտրատարածքում ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Էրիկ Ռոբիկի Հարությունյանը, իսկ թիվ 11 ընտրատարածքում` Գեղամ Հրաչիկի Ստեփանյանը:

 

     Քվեարկության նախնական արդյունքների մասին ամփոփ տվյալներն` ըստ ընտրական տեղամասերի կհրապարակվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ի ժամը 14.00-ն:

 

 

 

Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի
մամուլի ծառայություն (09.09.2018թ. ժամը 22.30)




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ