ԱՀ ԿԸՀ 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը ԱԺ-ում

27.11.2017

 

ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան   Ս.թ. նոյեմբերի 24-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018թ. բյուջեի նախագիծը, որը ներկայացրել Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

 

     Նախ անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա ծախսերի կատարողականին, որը  ս.թ. նոյեմբերի 17-ի դրությամբ կազմել է  79,6 %, այսինքն` նախահաշվով նախատեսված 154 270,7 հազ. դրամից ծախսվել է 122 744,02 հազ. դրամ, որից  75 298,9 հազ. դրամը կամ 61,3 տոկոսը` ընթացիկ տարում կազմակերպված և անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար:

 

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018թ. բյուջեի նախագծով նախատեսվում է ընդամենը 101 239,1 հազ. դրամ ծախս, որից`  Ապարատի պահպանման ծախսեր` 38 925,7 հազ. դրամ (38,4 %)  և Ընտրություններ ծրագրի ծախսեր` 62 313,4  հազ. դրամ (61,6 %): Ընդ որում` ծախսերի զգալի մասը` 85 525, 5 հազ. դրամը կամ 84,5 %-ը բաժին է ընկնում աշխատավարձերին և դրանց հավասարեցած վճարներին:

 

      2017թ. համեմատ 2018թ.  ընդհանուր ծախսերը  կնվազեն 53 031,6 հազ. դրամով  կամ 34,4 %-ով: Ընդ որում` ապարատի պահպանման ծախսերը, 2017թ. համեմատ,  ավելանում են ընդամենը 375,4 հազ. դրամով կամ 1,37 %-ով, ինչը պայմանավորված է հիմնականում աշխատավարձի բնականոն աճով:

 

    Իսկ ինչ վերաբերվում է 2018թ. Ընտրություններ  ծախսային ծրագրին,  ապա դրանով նախատեսված գումարները կուղղվեն 2018թ. շուրջ 100 համայնքներում  պլանավորվող տեղական նշանակության  ընտրությունների (տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ) կազմակերպմանը (51 %) և 8 տարածքային ընտրական հանձնաժողովների պահմանման ծախսերին: 

 

Արցախի Հանրապետության

 

կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ