ԱՀ պարետի 13.04.2020թ. N3 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին

22.04.2020

5988555_coronavirus-thumb-img-COVID-01     Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին ԱՀ պարետի 13.04.2020թ. N3 որոշման պահանջների կատարումն ապահովելու, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2020թ. ապրիլի 22-ի կարգադրությամբ 2020թ. ապրիլի 23-ից նվազեցվել է աշխատանքի ներկայացող ԱՀ կենտրոնական ընտրական  հանձնաժողովի կենտրոնական ապարատի աշխատողների թիվը:

     Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել հեռավար տարբերակով, աշխատավայր ներկայանալ միայն  անհետաձգելի անհրաժեշտության դեպքում:

     Սահմանվել է, որ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար աշխատանքի վայր ներկայանալը սահմանափակված աշխատողներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելու են հեռավար/առցանց եղանակով:

     Ընտրական հանձնաժողովներում կիրառվում է քաղաքացիների ընդունելության և առձեռն դիմումներ կամ բողոքներ ստանալու սահմանափակումը: Դիմումները ներկայացնելու հնարավորություն է նախատեսված cec.nk.am@gmail.com էլեկտրոնային հասցեով:

     Վերոհիշյալ ահմանափակումները կկիրառվեն մինչև 04.05.2020 թ.:

     Հրապարակում ենք ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների գործող հեռախոսահամարների և էլեկտրոնային փոստերի հասցեների վերաբերյալ տվյալներ:

 

 

ԱՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի աշխատակազմ




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ