Աշխատանքային խորհրդակցություններ տարածքային ընտրական հանձնաժողովներում

30.08.2013

icon150Սույն թվականի օգոստոսի 27-30-ը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ԼՂՀ շրջկենտրոններում հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի և Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների հետ: 

Հանդիպմանը ներկա էին ԿԸՀ նախագահի տեղակալ Ե.Արզումանյանը և ԿԸՀ քարտուղար Ռ.Նազարյանը, հրավիրված էին նաև ընտրական գործընթացին մասնակից համապատասխան շրջանների ոստիկանության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Տարածքային ընտրական հանձնաժողովների հետ քննարկվող հիմնական հարցերը վերաբերվում էին ս.թ. սեպտեմբերին կազմակերպվող մասնագիտական դասընթացների նախապատրաստման մանրամասներին, տարվող աշխատանքների լուսաբանումների ակտիվացմանը, ինչպես նաև մի շարք համայնքներում 2013թ. հոկտեմբերի 13-ին կայանալիք ընտրությունների կազմակերպման ընթացքին:
<Ընտրական գործընթացում ամենակարևոր խնդիրը բոլորիս համար պետք է լինի մեր հասարակության մեջ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը: Օբյեկտիվ է, որ առանձնապես մրցակցային ընտրությունների ժամանակ բնակչության շրջանում մթնոլորտի ակտիվացում արձանագրվի: Սակայն դա պետք է տեղի ունենա միայն ու միայն առողջ շփումների ձևով, զերծ կոնֆլիկտներից: Իհարկե, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն այս գիտակցումով պետք է մոտենան ցանկացած ընտրության ու առաջին հերթին, բացի թեկնածուներից ու նրանց մտերիմներից, այստեղ անելիքներ ունենք մենք՝ ընտրական եռաստիճան համակարգի բոլոր հանձնաժողովականներս, այն է՝ լավագույնս տիրապետել ընտրությունների կազմակերպման թե իրավական և թե տեխնիկական առանձնահատկություններին, և դրանք կիրառել պրակտիկայում>,- նշեց Ս.Արզումանյանը:
Հանդիպման ժամանակ կարևորվեց ոստիկանության հետ ընտրական հանձնաժողովների սերտ համագործակցության, ընտրացուցակների ճշտման, քվեարկության օրը հասարակական կարգի ապահովման անհրաժեշտությունը:
Ամփոփելով շրջայցի արդյունքները, Ս.Արզումանյանը խոստացավ հաճախակի նման հանդիպումներ ունենալ՝ ընտրական համակարգում ծագող հիմնահարցերը համատեղ և տեղում լուծելու պատրաստակամությամբ:

 

ԼՂՀ ԿԸՀ աշխատակազմ




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ