Առաջադրումների վերաբերյալ

23.12.2016

     Ի գիտություն է հայտնվում ԼՂՀ քաղաքացիներին առ այն, որ թիվ 5 ընտրատարածքում ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 2017թ. փետրվարի 20-ի լրացուցիչ  ընտրություններին  մասնակցելու նպատակով  պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ԼՂՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին` նոտարական կարգով վավերացված դիմումը, որին կից ներկայացվում է.

     1) տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին 5 տարում ԼՂՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 5 տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվելու մասին` տրամադրված ԼՂՀ ոստիկանության կողմից.

     2) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ թիվ 5 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).

     3) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

     4) նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով  (150 000 ՀՀ դրամ)  ընտրական  գրավի  անդորրագիրը,  ընտրական  գրավի  մուծման  հաշվի  համարն է`  Ստեփանակերտի  տեղական գանձապետական բաժանմունք`      9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 : 

     Գրանցման փաստաթղթերը ԼՂՀ Ասկերանի ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2016 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2017 թվականի հունվարի 6-ի ժամը 18.00-ն:

     Նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա ընտրություններին վերաբերվող անհրաժեշտ բոլոր տեղեկությունները տեղադրված են ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային պաշտոնական կայքում, հասցեն` cecnkr.am:
      Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԼՂՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով կամ զանգահարել  0476-77-6-47  կամ 097-21-55-22 հեռախոսահամարներով:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ