Գրանցվել են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները

25.02.2020

1     ԱՀ ընտրական օրենսգրքի 110-րդ հոդվածին համապատասխան, հաշվի առնելով, որ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ս.թ. փետրվարի 25-ի նիստում հանձնաժողովի անդամների կողմից կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացրած ընտրական ցուցակների գրանցման վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել` ԿԸՀ-ն որոշել է գրանցել  ԱՀ Ազգային ժողովի 2020 թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հետևյալ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները.

 

 

1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք՝ 65 թեկնածու  

2) «Ազգային վերածնունդ» կուսակցություն՝  20 թեկնածու  

3) «Անկախության Սերունդ» կուսակցություն՝ 17 թեկնածու  

4) Արցախի «Արդարություն» կուսակցություն՝ 35 թեկնածու  

5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն՝ 32 թեկնածու

6) Արցախի հեղափոխական կուսակցություն՝ 16 թեկնածու

7) Արցախի Պահպանողական կուսակցություն՝ 16 թեկնածու

8) Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն՝ 17 թեկնածու

9) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 33 թեկնածու

10) «Միասնական հայրենիք» կուսակցություն՝  62 թեկնածու  

11) Միացյալ Հայաստան Կուսակցություն՝ 16 թեկնածու  

12) «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք՝  31 թեկնածու:

 3

     Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները կհրապարակվեն մինչև  ս.թ.  փետրվարի 28-ը:

     Նիստում քննարկվել է նաև պատգամավորի թեկնածու Ս.Ստեփանյանի գրանցումը մերժելու հարցը: Ղեկավարվելով ԱՀ ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ մասով, հանձնաժողովը քվեարկությամբ (7 կողմ, 0 դեմ) որոշել է մերժել Արցախի հեղափոխական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Սերգեյ Յակովի Ստեփանյանի գրանցումը:

 

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ