Դիտորդների հավատարմագրման մասին

01.02.2016

 

     2016թ. ապրիլի 17-ին անցկացվելիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին ընդառաջ սույն թվականի հունվարի 21-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում  սկսված է դիտորդների հավատարմագրման գործընթացը:

 

     Հիշեցնենք, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն (հավատարմագրվելու դեպքում)`

     1)   միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները (միջազգային դիտորդներ)` հրավերի առկայության դեպքում,

     2)   Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (տեղական դիտորդներ):

 

     Հավատարմագրվել կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, և որոնք չեն  աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:

     Հավատարմագրվելու նպատակով դիմումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով  կարող են ներկայացվել մինչև սույն թվականի ապրիլի  7 ներառյալ, իսկ միջազգային դիտորդների դեպքում` նաև մինչև սույն թվականի  ապրիլի 16-ը ներառյալ:

 

     Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.

 

     1)   կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում,

     2)   հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,

     3)   դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

 

     Հավատարմագրված դիտորդներին կտրվեն վկայականներ:

 

     Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն` ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 2, էլեկտրոնային հասցեն` cec.nk.am@ gmail.com , հեռախոսներ`       94-43-09,    97-12-94:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ