ԶԼՄ-ների հավատարմագրման մասին

01.09.2022

1_zygjcaidcgb-txustyqrmg     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)  հավատարմագրում է 2022թ. հոկտեմբերի 9-ի Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչներին:   

     ԱՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն`  լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` ԶԼՄ ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:

     Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման դիմումը և ԶԼՄ ներկայացուցիչների ցուցակը ԿԸՀ են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև  սեպտեմբերի 24-ը:

     ԶԼՄ ներկայացուցիչներին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ներկայացնում է գրավոր դիմում, որը պետք է պարունակի`

- լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը.

- լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը.

– ծանուցման հասցեն, հեռախոսահամարը.

- նշում՝ տվյալ զանգվածային լրատվության միջոցի տարածման սկզբնաժամկետի մասին.

- արտոնագրված վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու դեպքում` նշում նաև այդ մասին.

- ընտրության անվանումը և քվեարկության օրը.

- կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

– դիմումի տրման ամսաթիվը.

– դիմողի ստորագրությունը:

     Դիմումին կից ներկայացվում է ԶԼՄ ներկայացուցիչների ցուցակը` թղթային և էլեկտրոնային տարբերակով:

     Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, ԶԼՄ ներկայացուցիչների վկայականի ձևը սահմանված են ԱՀ ԿԸՀ  2020թ. հունվարի 16-ի N 20-Ն որոշմամբ:

     Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 2, 2-րդ հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com, հեռախոս`(047)95-67-37:

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ