Ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ

11.12.2017

 

vyiboryi-e1378912004487     Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն` 2017թ. դեկտեմբերի 11-ի ժամը 20.00-ի դրությամբ թիվ 6 ընտրատարածքում (Հադրութի շրջան) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցել է 6516 քաղաքացի (քվեարկության մասնակիցների 75,84 %-ը):

 

     Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները պետք է ամփոփվեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 14.00-ն, Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:

 

 

 

 

 

Արցախի Հանրապետության

 

  կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ