Ինքնաբացարկ է հայտնել Տ.Հայրապետյանը

08.04.2015

DSC03521     ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015թ. ապրիլի 8-ին կայացած արտահերթ նիստում քննարկվել է թիվ 1 ընտրատարածքում գրանցված Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Տիգրան Յուրիի Հայրապետյանի ինքնաբացարկի մասին դիմումը:

     Հաշվի առնելով, որ թեկնածուն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հաստատել է ինքնաբացարկի մասին իր դիմումը, ղեկավարվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 119-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է (ԼՂՀ ԿԸՀ N74-Ա առ 08.04.2015թ.որոշում) ուժը կորցրած ճանաչել թիվ 1 ընտրատարածքում գրանցված Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Տիգրան Յուրիի Հայրապետյանի գրանցումը:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով


 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ