Ինքնաբացարկ թիվ 11 ընտրատարածքում: Սահմանվել են քվեաթերթիկների նմուշները

31.08.2018

IMG_20180831_121053

     2018թ. օգոստոսի 31-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ: Նիստում քննարկվել են թիվ 11 ընտրատարածքում գրանցված Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Լեոնիդ Օլեգի Հարությունյանի և Նելսոն Զավենի Բեգլարյանի՝ նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումները:

      ԼՂՀ  ընտրական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 119-րդ հոդվածի  3-րդ մասի պահանջներին համապատասխան` կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է ուժը կորցրած ճանաչել  Լ.Հարությունյանի և Ն.Բեգլարյանի գրանցումը:

      Միաժամանակ հիմք ընդունելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 122-րդ հոդվածը, նիստում նաև քննարկվել և սահմանվել են 2018 թվականի սեպտեմբերի 9-ին անցկացվելիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեաթերթիկների նմուշները` թիվ 10 ընտրատարածքում` 8 թեկնածուի և թիվ 11 ընտրատարածքում` 7 թեկնածուի ընդգրկմամբ: 

   

 

Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողով

Տեսանյութ՝

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ