ԼՂՀ ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած դիտորդական խմբին

01.05.2015

IMG_1996     Մայիսի 1-ին  ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ընդունել  է  ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի  մայիսի 3-ի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներից Արցախ ժամանած 6-հոգանոց դիտորդական խմբին, որին ուղեկցում էր ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

     Ողջունելով ամերիկացի հյուրերին և կարևորելով նրանց այցն Արցախի Հանրապետություն (ընդ որում` նրանցից շատերի համար ոչ առաջինը),  ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ԼՂՀ այս խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ընտրական նոր օրենսգրքին համապատասխան, որտեղ հաշվի են առնված նաև նախորդ ընտրությունների ընթացքում դիտորդների ներկայացրած դիտողություններն ու առաջարկությունները: Մատնանշելով նոր օրենսգրքով սահմանվող առավել  կարևոր փոփոխությունները, ԿԸՀ նախագահն այնուհետև պատասխանել է հյուրերի հարցերին։

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի կենտրոն

 

IMG_2012 IMG_1999 IMG_1963 IMG_1953 IMG_1936 IMG_1928 IMG_1916 IMG_1906




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ