2017թ. ապրիլի 14-ին կայացել է Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը`հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը նախագահությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համապատասխան` նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի կազմակերպման և անցկացման վերաբերյալ Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հաղորդագրությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդես գալու մասին հարցը, և այն իրականացնելու իրավունքը վերապահվել Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանին:
Արցախի Հանրապետության
հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ