Խորհրդակցություն կենտրոնական ընտրական հանձնաժողովում

23.02.2015

    meeting_4  Ս.թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում օրերս կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԼՂՀ ոստիկանության պատասխանատուների մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ընտրական գործընթացի տարբեր փուլերում երկու գերատեսչությունների կողմից համատեղ իրականացվելիք միջոցառումների մանրամասները:

     ԼՂՀ ընտրական օրենսգրքի 52-րդ հոդվածին համապատասխան` ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ընտրական հանձնաժողովներն ու ոստիկանությունը համագործակցում են: Այս համատեքստում ծավալվող գործընթացների մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 
մամուլի ծառայություն

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ