Կայացել է ԿԸՀ արտահերթ նիստը

31.05.2019

IMG_4319   2019թ. մայիսի 31-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության կենտրոնական  ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ` հանձնաժողովի նախագահի փոխարինող Եղիշե Արզումանյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ:
     Նիստում քննարկվել է նախաձեռնող խումբ եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ գրանցելու մասին Վլադիմիր Պողոսյանի դիմումը:
     ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019թ. փետրվարի 18-ի N 2-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջներին համապատասխան՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Վլադիմիր Պողոսյանի դիմումը՝ գրանցել քաղաքացիական նախաձեռնության կարգով Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ ներկայացրած նախաձեռնող խմբին (բաղկացած 218 անդամներից) եւ որպես նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ՝ Վլադիմիր Պողոսյանին:
    Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեցող առնվազն 10278 (տասը հազար երկու հարյուր յոթանասունութ) քաղաքացիների ստորագրությունների հավաքման համար ամրագրված 45-օրյա ժամկետ է սահմանվել 2019 թվականի հունիսի 4-ից մինչեւ 2019 թվականի հուլիսի  18-ը ներառյալ:
    ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019թ. փետրվարի 18-ի N 2-Ն որոշմամբ
հաստատված կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան՝ հրապարակում ենք
նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն՝ miasnakan.hayreniq@mail.ru:

 

Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ