ԿԸՀ նիստ՝ ՏԻՄ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

01.09.2022

20220901_123325_006     2022 թվականի սեպտեմբերի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին  ներկա էին ԿԸՀ բոլոր 8 անդամները:

     Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավարի և  Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքների, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խերխան համայնքի  ավագանու անդամների 2022 թվականի հոկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:

     Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցի հետ՝ հանձնաժողովի անդամները հաստատեցին ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

     Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ cecnkr.am և ֆեյսբուքյան էջում:

 

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ