Հաղորդագրություն ԱՀ Շահումյանի ՏարԸՀ կազմի փոփոխությունների մասին

01.03.2022

shahumyan     Արցախի  Հանրապետության Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:

     Իրենց դիմումների համաձայն վաղաժամ դադարեցվել են Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Լևոնի Հովհաննիսյանի, անդամներ Դավիթ Հայկի Աբրահամյանի և Աստղիկ Ռուբենի Նալբանդյանի լիազորությունները:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ,  «Արդարություն» կուսակցության ներկայացուցչի կողմից Շահումյանի ՏարԸՀ նոր անդամ է նշանակվել Կարեն Կիմիկի Բաղրյանը:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, ԱՀ նախագահի ներկայացուցչի կողմից նոր անդամ է նշանակվել Ալեքսանդր Մանվելի Հարությունյանը:  

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ,  «ԱԺԿ» կուսակցության ներկայացուցչի կողմից նոր անդամ է նշանակվել Իրինա Գրիշայի Ազարյանը:

     2022 թվականի մարտի 1-ին կայացած Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի նիստում Շահումյանի ՏարԸՀ նոր նախագահ է ընտրվել Կարեն Կիմիկի Բաղրյանը:

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ