Հաղորդագրություն ԱՀ Շահումյանի ՏարԸՀ կազմի փոփոխությունների մասին

23.09.2021

shahumyan     Արցախի  Հանրապետության Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:

     Իրենց դիմումների համաձայն վաղաժամ դադարեցվել են Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Ալբերտի Եղիշյանի, նախագահի տեղակալ Ազիզ Մխիթարի Սևյանի, անդամներ Էլյա Դերենիկի Մակարյանի և Արևիկ Սուրենի Ավետիսյանի լիազորությունները:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ,  «Արդարություն» կուսակցության ներկայացուցչի կողմից Շահումյանի ՏարԸՀ նոր անդամ է նշանակվել Ալեքսանդր Լևոնի Հովհաննիսյանը:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, ԱՀ նախագահի ներկայացուցչի կողմից նոր անդամ է նշանակվել Դավիթ Հայկի Աբրահամյանը:  

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ,  «Ազատ հայրենիք և ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից նոր անդամ է նշանակվել Ռուզաննա Նորիկի Սայիյանը:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ԱՀ նախագահի ներկայացուցչի կողմից նոր անդամ է նշանակվել Լուսինե Մարգարի Բայաթյանը:

     Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի նոր նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լևոնի Հովհաննիսյանը:




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ