Հաղորդագրություն Մարտակերտի ՏարԸՀ կազմի փոփոխությունների մասին

18.03.2022

  20220318_141930     Համաձայն Արցախի  Հանրապետության ընտրական  օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 45-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ Արցախի  Հանրապետության Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովում տեղի են ունեցել փոփոխություններ:

     Իրենց դիմումների համաձայն` վաղաժամ դադարեցվել են Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ Նունե Բորիսի Հովսեփյանի, Արա Ռազմիկի Հակոբյանի, Սպարտակ Սլավիկի Աբրահամյանի և Լաուրա Ապետնակի Կարապետյանի լիազորությունները:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ,   Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Ա. Լազարյանի կողմից Մարտակերտի ՏարԸՀ նոր անդամ է նշանակվել Բորիս Օլեգի Ենիկոլոպովը:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ,  «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցչի կողմից Մարտակերտի ՏարԸՀ նոր անդամ է նշանակվել Աննա Սլավայի Առաքելյանը:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ,  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցչի կողմից Մարտակերտի ՏարԸՀ նոր անդամ է նշանակվել Ալիկ Ալյոշայի Զաքարյանը:

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ,  «Ազատ հայրենիք և ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից Մարտակերտի ՏարԸՀ  նոր անդամ է նշանակվել Վերոնիկա Սամվելի Ավթանդիլյանը:




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ