Հաղորդագրություն 2014 թվականի ապրիլի 27-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ

13.03.2014

icon150Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014թվականի մարտի 7-ի N 130-Ն որոշման համաձայն` 2014 թվականի ապրիլի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքում անցկացվելու են համայնքի ավագանու անդամների հերթական ընտրություններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի մարտի 12-ին քննարկել և հաստատել է այդ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը` շահագրգիռ պետական մարմիններին ու պատասխանատու կատարողներին հանձնարարելով նախատեսված ժամկետներում և կարգով ապահովել ընտրությունների պատշաճ կազմակերպումը:
Թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել մարտի 28-ից մինչև ապրիլի 2-ը, իսկ գրանցման ժամկետ` ապրիլի 2-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ:
Նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 8-ից և կտևի մինչև ապրիլի 26-ը:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

ժամանակացույց

Download the PDF file .




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ