Համայնքի ավագանու անդամների նոր ընտրություններ Զուարում

04.08.2014

10955694_831822236880214_1428630951_oԼՂՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 1-ի N 478-Ն որոշման համաձայն` 2014 թվականի օգոստոսի 30-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Զուար համայնքում անցկացվելու են համայնքի ավագանու անդամների նոր ընտրություններ:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ հաստատել է այդ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը` շահագրգիռ պետական մարմիններին ու պատասխանատու կատարողներին հանձնարարելով նախատեսված ժամկետներում և կարգով ապահովել ընտրությունների պատշաճ կազմակերպումը:
Թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ գրանցման ժամկետ` օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 18-ը ներառյալ:
Նախընտրական քարոզչությունը կսկսվի օգոստոսի 19-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ