Համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ Սոնասարում

23.07.2014

SONASARԼՂՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 14-ի N 435-Ն որոշման համաձայն` 2014 թվականի օգոստոսի 10-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքում անցկացվելու են համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 18-ի որոշմամբ հաստատել է այդ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը` շահագրգիռ պետական մարմիններին ու պատասխանատու կատարողներին հանձնարարելով նախատեսված ժամկետներում և կարգով ապահովել ընտրությունների պատշաճ կազմակերպումը:
Թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել հուլիսի 23-ից մինչև հուլիսի 26-ը, իսկ գրանցման ժամկետ` հուլիսի 26-ից մինչև հուլիսի 29-ը ներառյալ:
Նախընտրական քարոզչությունը կսկսվի հուլիսի 30-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ