Հանդիպում Ճարտարի և Ղուզե Ճարտարի տեղամասային հանձնաժողովների անդամների հետ

15.07.2014

????????ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքներում 2014թ. հուլիսի 20-ին կայանալիք տեղական հանրաքվեների կազմակերպման և անցկացման ուղղությամբ: Նախատեսված հերթական միջոցառումն այս համայնքների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների հետ սույն թվականի հուլիսի 14-ին կայացած հանդիպումն էր, որի նպատակն էր մեկ անգամ ևս պատասխանատուների հետ քննարկել տեղական հանրաքվեի անցկացման առանձնահատկությունները, մասնավորապես քվեարկության գործընթացի կազմակերպման ժամանակ ընտրությունների և հանրաքվեների նմանություններն ու տարբերությունները, փաստաթղթերի լրացման կարգը:

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ս.Արզումանյանը հանձնաժողովականներին ներկայացրեց նրանց լիազորությունները՝ ուշադրություն հրավիրելով տեղական հանրաքվեն ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա անցկացնելու գործին, խնդիր դնելով առավելագույնս բարձր մակարդակով կազմակերպել հանրաքվեները: Նա նաև հետաքրքրվեց սպասվող միջոցառման կազմակերպական հարցերի շուրջ հանձնաժողովականների կարծիքներով:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժոովի նախագահի տեղակալ Ե. Արզումանյանը, հանձնաժողովի քարտուղար Ռ.Նազարյանը և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հ.Պետրոսյանը:
Պարզաբանվեց, որ §Տեղական հանրաքվեի մասին¦ ԼՂՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` տեղական հանրաքվեի դրված հարցը (Համաձայն եք, որ Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքները միավորվեն մեկ՝ Ճարտար համայնքում) կհամարվի ընդունված, եթե կողմ է քվեարկում քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը: Ընդ որում` հանրաքվեի արդյունքներն ամփոփվում են յուրաքանչյուր համայնքում առանձին-առանձին: Հիշեցնենք, որ Ճարտար համայնքում ընտրողների թիվը կազմում է 1742 մարդ, իսկ Ղ. Ճարտար համայնքում `1313 մարդ:
Պարզաբանվեց նաև տեղական հանրաքվեի արձանագրությունների լրացման կարգը, ներկայացվեցին հանրաքվեի արդյունքներն ամփոփելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետները, ինչպես նաև քվեարկության նախորդ օրվա և քվեարկության օրվա գործառույթները:
Հանձնաժողովականներին հանձնվեց տեղական հանրաքվեի անցկացման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, նրանց հարցադրումներին տրվեցին սպառիչ պատասխաններ:

 

 

  

 ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ