Հունվարի 18-ը Ճարտարի ՏԻՄ և Գիշու համայնքի ղեկավարի ընտրությունների օրն է

22.12.2014

ՃարտարԼեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 9-ի N 834-Ն և դեկտեմբերի 18-ի N 863-Ն որոշումների համաձայն` 2015 թվականի հունվարի 18-ին անցկացվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի համայնքի ղեկավարի, Ճարտար քաղաքային համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի դեկտեմբերի 22-ին քննարկել և հաստատել է նշված համայնքներում ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը` շահագրգիռ պետական մարմիններին ու պատասխանատու կատարողներին հանձնարարելով նախատեսված ժամկետներում և կարգով ապահովել ընտրությունների պատշաճ կազմակերպումը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետ է սահմանվել դեկտեմբերի 30-ից մինչև 2015 թվականի հունվարի 2-ը, թեկնածուների ինքնաառաջադրման ժամկետ` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը ներառյալ: Կապված առաջիկա տոն և ոչ աշխատանքային օրերի հետ, նիստում առաջարկվել է զանգվածային լրատվության միջոցներով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու ցանկություն ունեցող քաղաքացիներին իրազեկել առաջադրման փաստաթղթերը`ընտրական գումարի վճարման անդորրագիրը և լիազոր մարմնի կողմից տրվող` քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկանքները պատրաստել նախօրոք`մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը` թեկնածուների առաջադրման ժամանակաընթացքում Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: Նախընտրական քարոզչությունը կսկսվի հունվարի 7-ից և կշարունակվի մինչև հունվարի 16-ի ժամը 24.00-ն:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ