Հրապարակվել են նոր ՏարԸՀ-ների կազմերը

08.12.2015

picture-11714     ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը 2015թ. դեկտեմբերի 8-ին հրապարակել է  ԼՂՀ  տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը:

     Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան` նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները նշանակում են տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, իսկ ԿԸՀ նախագահը հրապարակում է տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը:

     Տարածքային ընտրական հանձնաժողովները երկօրյա ժամկետում կհրավիրեն իրենց 1-ին նիստերը` հրապարակված կազմերից յուրաքանչյուրում ընտրելու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար:

     Հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում կազմավորված թվով ութ տարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորությունները կստանձնեն ս.թ. դեկտեմբերի 14-ին:

   

 ԼՂՀ ԿԸՀ նախագահի N32  առ 08.12.2015թ. կարգադրություն

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ