Ձեռնարկ վստահված անձանց համար

20.02.2020

238015

     Ի կատարումն Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի պահանջների, ս.թ. մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններին մասնակից վստահված անձանց համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակվել  է ձեռնարկ, որում մանրամասնորեն ներկայացվում են ընտրությունների ակտիվ մասնակից հանդիսացող այս կարգավիճակի անձանց անելիքները:

     Ձեռնարկը կազմվել է ԱՀ ընտրական օրենսգրքի և ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների հիման վրա: Այն կօգնի Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների, կուսակցությունների վստահված անձանց պատշաճ կատարելու իրենց պարտականություններն ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում:         

 

Վստահված անձի ձեռնարկ

 

  ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ