Մադաթաշենն ու Արախիշն ունեն համայնքի նոր ղեկավարներ

22.12.2014
10906950_832294286833009_1290508160_o2014 թվականի դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Մադաթաշեն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արախիշ համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի և Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովների համապատասխան ամփոփիչ արձանագրությունների համաձայն` Մադաթաշեն համայնքի ղեկավար է ընտրվել Էդուարդ Հայրապետյանը, իսկ Արախիշ համայնքի ղեկավար՝ Համիկ Մկրտչյանը:
Ընտրություններն անցել են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Ընտրությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն արձանագրվել, վերահաշվարկի պահանջ չի առաջացել:                                                                    
 
 
 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
                                                        կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ