Մասնագիտական դասընթացների կազմակերպման վայրի և ժամկետի վերաբերյալ

12.02.2015

    ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ստեփանակերտ քաղաքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար`ըստ նախօրոք ներկայացրած հայտերի:

    Համաձայն ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից սույն թվականի փետրվարի
11-ին հաստատված ժամանակացույցի` դասընթացներն անցկացվելու են.

 

     Հադրութի շրջանում `

 

     1. փետրվարի 17-ին`Հադրութի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Հադրութ, Կարմրակուճ, Վարդաշատ, Ծամձոր, Թաղասեռ, Սարին շեն, Այգեստան, Առաջամուղ, Հին Թաղեր, Խծաբերդ համայնքների ու բնակավայրերի դիմումատուների համար.

 

    2. փետրվարի 27-ին`Հադրութի շրջանի Տողի դպրոցի շենքում` Տող, Ազոխ, Դրախտիկ, Մոխրենես, Մեծ Թաղեր, Ծակուռի, Ջրակուս, Մարիամաձոր, Ուխտաձոր, Հարթաշեն, Քյուրաթաղ համայնքների ու բնակավայրերի դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողով`

047-55-14-35 և 097-24-90-70 հեռախոսահամարներով:

 

     Մարտունու շրջանում `

 

     1. փետրվարի 17-ին`Մարտունու շրջանի Նոր շենի ակումբի շենքում` Աշան, Ավդուռ, Բերդաշեն, Եմիշճան, Մյուրիշեն, Նոր շեն համայնքների դիմումատուների համար.

 

     2. փետրվարի 19-ին`Մարտունու շրջանի Թաղավարդի ակումբի շենքում` Թաղավարդ, Խերխան, Ծովատեղ, Կավահան, Կարմիր շուկա, Կոլխոզաշեն, Հերհեր, Շեխեր, Սարգսաշեն համայնքների դիմումատուների համար.

 

     3. փետրվարի 20-ին`Մարտունի քաղաքի մշակույթի պալատի շենքում` Մարտունի և Ճարտար համայնքների դիմումատուների համար.

 

     4. փետրվարի 24-ին`Մարտունի քաղաքի մշակույթի պալատի շենքում`Գիշի, Խնուշինակ, Կաղարծի, Հաղորտի, Ննգի, Պառավաթումբ, Սոս, Սպիտակաշեն, Քարահունջ, Քերթ համայնքների դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով`

047-82-20-66 և 097-20-96-00 հեռախոսահամարներով:

 

 

     Ասկերանի շրջանում `

 

     1. փետրվարի 19-ին` Ասկերանի շրջանի Իվանյանի դպրոցի սպորտդահլիճում` Իվանյան, Սարդարաշեն, Հովսեփավան, Դահրավ, Աստղաշեն, Խանցք, Պատարա, Խնձրիստան, Հիլիս, Ռև, Ծաղկաշատ, Խաչեն համայնքների դիմումատուների համար.

 

     2. փետրվարի 20-ին`Ասկերանի շրջանի Շոշի դպրոցի շենքում` Շոշ, Ակնաղբյուր, Ավետարանոց, Դաշուշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ, Մադաթաշեն, Մխիթարաշեն, Մոշխմհատ, Ներքին Սզնեք, Ջրաղացներ, Սարուշեն, Սղնախ, Վերին Սզնեք համայնքների դիմումատուների համար.

 

     3. փետրվարի 26-ին`Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Ասկերան, Արմենակավան, Ուղտասար, Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր, Բերքաձոր, Հարավ, Քռասնի, Այգեստան, Լուսաձոր, Նորագյուղ համայնքների դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով`  

047-67-76-47 և 097-21-55-22 հեռախոսահամարներով:

 

     Շահումյանի շրջանում `

 

     փետրվարի 25-ին`Շահումյանի շրջանի Քարվաճառի մշակույթի տան շենքում` Ակնաբերդ, Քարվաճառ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Մանաշիդ, Նոր Բրաջուր, Հավսաթաղ, Զուար, Նոր Խարխափուտ, Քնարավան, Դադիվանք, Չարեքտար համայնքների ու բնակավայրերի դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով`
097-38-79-10 և 097-27-09-80 հեռախոսահամարներով:

 

     Շուշիի շրջանում `

 

      փետրվարի 24-ին`Շուշիի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Շուշի, Լիսագոր և Քիրսավան համայնքների դիմումատուների համար:

 

     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողով`  
047-73-18-31 և 097-24-03-51 հեռախոսահամարներով:

 

     Քաշաթաղի շրջանում `

 

     1. փետրվարի 24-ին` Քաշաթաղի շրջանի Սոնասարի դպրոցի շենքում` Սոնասար, Հոչանց, Մշենի համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 14.00-ին.

 

     2. փետրվարի 27-ին` Քաշաթաղի շրջանի Միջնավանի դպրոցի շենքում` Միջնավան, Վան, Ծոբաձոր համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 14.00-ին.

 

     3. մարտի 3-ին` Քաշաթաղի շրջանի Բերձորի թիվ 1 դպրոցի շենքում` Բերձոր, Աղանուս, Քարեգահ, Ներքին Սուս, Աղավնատուն, Աղավնո, Ծիծեռնավանք, Միրիկ համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին.

 

     4. մարտի 3-ին` Քաշաթաղի շրջանի Վարդուտի դպրոցի շենքում` Արախիշ, Շալուա, Վակունիս, Արտաշավի, Դրախտաձոր, Ղազարապատ, Գողթանիկ, Նորաշենիկ համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 14.00-ին.

 

     5. մարտի 5-ին`Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի դպրոցի շենքում` Լեռնահովիտ և Հակ համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 14.00-ին.

 

     6. մարտի 6-ին`Քաշաթաղի շրջանի Այգեհովիտի դպրոցի շենքում` Ուռեկան, Մարտունաշեն, Այգեհովիտ, Այգեկ, Տիգրանավան, Հակարի, Գետափ համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին.

 

     7. մարտի 6-ին`Քաշաթաղի շրջանի Ալաշկերտի դպրոցի շենքում` Մուշ և Ալաշկերտ համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 14.00-ին.

 

     8. մարտի 6-ին`Քաշաթաղի շրջանի Կովսականի քաղաքապետարանի նիստերի դահլիճում` Կովսական ու Կերեն համայնքների և Դիցմայրի բնակավայրի դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին.

 

     9. մարտի 10-ին`Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի դպրոցի շենքում` Իշխանաձոր, Գետամեջ, Քաշունիք, Հայկազյան, Որոտան համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին.

 

     10. մարտի 10-ին`Քաշաթաղի շրջանի Արծվաշենի դպրոցի շենքում` Արծվաշեն, Աղաձոր, Վարդաբաց, Մամարք, Փակահան համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 14.00-ին:

 

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով`

047-75-23-75 և 097-21-00-84 հեռախոսահամարներով:

 

     Մարտակերտի շրջանում `

 

     1. մարտի 5-ին` Մարտակերտի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` Մարտակերտ, Աղաբեկալանջ, Ներքին Հոռաթաղ, Ծաղկաշեն, Վարդաձոր, Կուսապատ, Մոխրաթաղ, Մեծ շեն, Մաղավուզ, Տոնաշեն, Թալիշ, Մատաղիս, Վարնկաթաղ համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին.

 

     2. մարտի 5-ին` Մարտակերտի շրջանի Վանքի դպրոցի շենքում` Վանք, Ծմակահող, Առաջաձոր, Թբլղու, Շահմասուր, Գառնաքար, Քոլատակ համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին.

 

     3. մարտի 12-ին` Մարտակերտի շրջանի Դրմբոնի դպրոցի շենքում` Դրմբոն, Պողոսագոմեր, Չլդրան, Կոճողոտ, Հարությունագոմեր, Խնկավան, Վաղուհաս, Կիչան համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին.

 

     4. մարտի 12-ին`Մարտակերտի շրջանի Հաթերքի ակումբի շենքում` Հաթերք, Զագլիկ, Զարդախաչ, Չափար, Գետավան համայնքների դիմումատուների համար:
      Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին.

 

     5. մարտի 13-ին` Մարտակերտի շրջանի Նոր Մարաղայի համայնքային կենտրոնի շենքում` Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Հովտաշեն, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Ճանկաթաղ, Նոր Մարաղա համայնքների դիմումատուների համար:
     Պարապմունքների սկիզբը` ժամը 12.00-ին:

 

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողով`

047-42-20-38 և 097-22-18-77 հեռախոսահամարներով:

 

 

     Ստեփանակերտ քաղաքում ` Ստեփանակերտ քաղաքի դիմումատուների համար՝ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի նոր մասնաշենքի դահլիճում՝

 

     1. փետրվարի 20-ին`դիմումատուների 1-ին խմբի և փետրվարի 26-ին` դիմումատուների 2-րդ խմբի համար (<<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>>  կուսակցության ներկայացուցիչներ):
      Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության գրասենյակ`047-94-38-43 հեռախոսահամարով.

 

     2. մարտի 6-ին` դիմումատուների 3-րդ խմբի և մարտի 13-ին` դիմումատուների 6-րդ խմբի համար (<<Ազատ Հայրենիք>> կուսակցության ներկայացուցիչներ):
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել <<Ազատ Հայրենիք>> կուսակցության գրասենյակ`047-95-86-59 հեռախոսահամարով.

 

     3. մարտի 10-ին` դիմումատուների 4-րդ խմբի համար (Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ներկայացուցիչներ):
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արցախի Ժողովրդավարական Կուսակցության գրասենյակ`
047-94-36-25 հեռախոսահամարով.

 

     4. մարտի 12-ին` դիմումատուների 5-րդ խմբի համար (անձնական նախաձեռնությամբ մասնակցության հայտ ներկայացրածներ):
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողով`
047-94-75-58 և 097-22-02-60 հեռախոսահամարներով:

 

     Բոլոր խմբերի համար պարապմունքների սկիզբը` ժամը 15.00-ին:

 

     Ծանոթություն.
     Մասնակցության հայտ ներկայացրած քաղաքացիները դասընթացին պետք է ներկայանան անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթերով:
     Դասընթացի ավարտից հետո նույն օրը, անց է կացվելու ստուգարք, որի արդյունքներով դրական գնահատված քաղաքացին կստանա որակավորման վկայական և հնարավորություն ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում:
     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով`047-94-85-98 հեռախոսահամարով:

 

     Որակավորման ստուգարքի հարցաշարը




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ