Մեկնարկել են հերթական մասնագիտական դասընթացները

18.02.2015

???????????????????????????????     ԼՂՀ Ազգային ժողովի ս.թ. մայիսին անցկացվելիք հերթական ընտրությունների նախաշեմին վերսկսվել են ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպվող մասնագիտական դասընթացները, որոնց նպատակն է ապագա հանձնաժողովականներին ծանոթացնել նոր ընտրական օրենսդրությանը, իրենց լիազորություններին ու անելիքներին, կարևորելով թե մասնագիտական բարձր պատրաստվածություն և թե ընտրազանգվածի հետ գրագետ ու հարգալից վարվելակերպ, շփումներ ունենալու անհրաժեշտությունը:

     ԿԸՀ նախագահի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն 2015թ. փետրվարի 17-ին դասընթացներ են անցկացվել Մարտունու և Հադրութի շրջաններում:
     Մարտունու շրջանի Նորշենի համայնքի ակումբում անցկացված դասընթացին մասնակցում էին նաև հարևան Ավդուռ, Բերդաշեն, Եմիշճան, Մյուրիշեն համայնքներից մասնակցության հայտ ներկայացրած թվով 20 քաղաքացիներ, իսկ Հադրութի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում` թվով 10 համայնք-բնակավայրերից 65 քաղաքացիներ:
          Դասախոսությունները վարում էին ԼՂՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Ե. Արզումանյանն ու ԿԸՀ քարտուղար Ռ. Նազարյանը: Վերջում հարց ու պատասխանի ձևով պարզաբանվել են ունկնդիրներին հուզող մի շարք հարցեր, անցկացվել է ստուգարք:
         Դասընթացները կշարունակվեն ԼՂՀ մյուս շրջաններում:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
մամուլի ծառայություն

 

IMAG4709 IMAG4725 ??????????????????????????????? ???????????????????????????????




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ