Ուսումնական ձեռնարկ՝ վստահված անձանց համար

23.04.2015

238015

     Սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակից վստահված անձանց համար ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակվել և կազմվել է ուսումնական ձեռնարկ, որում մանրամասնորեն ներկայացվում են թեկնածուներին սատարող և ընտրության ակտիվ մասնակից հանդիսացող այս կարգավիճակի սուբյեկտների անելիքները:

      Ձեռնարկում ներկայացված են վստահված անձանց իրավունքներն ու պարտականությունները, գործունեության երաշխիքները, նրանց նկատմամբ կիրառելի պատասխանատվության  միջոցները, ինչպես նաև քվեարկության նախապատրաստման և անցկացման, ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողություններն ու անգործությունը բողոքարկելու կարգը:

      Վստահված անձանց ձեռնարկում կարելի է նաև ծանոթանալ տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման գործողությունների հաջորդականությանը, ինչը հնարավորություն կտա ավելի առարկայական պատկերացնել ընտրական այս ընթացակարգը:

 

 Ուսումնական ձեռնարկ՝ վստահված անձանց համար

 

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ