Ս.թ. հունիս-հուլիսին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների և տեղական հանրաքվեի վերաբերյալ

19.06.2014

10893269_831783046884133_988709635_oԼՂՀ ընտրական համակարգի ու ոստիկանության պատասխանատուների կողմից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում առաջիկայում կայանալիք Ասկերանի շրջանի Սարդարաշեն համայնքի ղեկավարի արտահերթ (29.06.2014թ.), Հադրութի շրջանի Առաքել համայնքի ղեկավարի հերթական (06.07.2014թ.) ընտրությունների և Մարտունու շրջանի Ճարտար ու Ղուզե Ճարտար համայնքներում տեղական հանրաքվեի (20.07.2014թ.) կազմակերպման ու անցկացման ուղղությամբ:
Սարդարաշեն և Առաքել համայնքների ղեկավարների ընտրությունների համար գրանցվել և նախընտրական քարոզչություն են իրականացնում 2-ական թեկնածուներ, որոնց քվեարկությանը կմասնակցեն նշված համայնքների` համապատասխանաբար մոտ 156 և 100 ընտրողներ: Որակավորված անդամներով կազմավորվել և առաջին նիստերն են անցկացրել տեղամասային ընտրական հանձնաժողովները:
Քվեարկության մասնակիցների ցուցակները փակցված են տեղամասային կենտրոններում: 
Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքներում` հատուկ տեղերում տեղադրվել են քարոզչական պաստառներ: Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները կձևավորվեն հունիսի 24-ից 27-ը, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովում շարունակվում է դիտորդների և լրագրողների հավատարմագրումը, որը կտևի մինչև ս.թ. հուլիսի 19-ը:
Սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեի մասին մանրամասները՝ կայքի Ընտրություններ և ՏԻՄ ընտրություններ, 2014 բաժիններում:




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ