Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվել են

20.04.2015

11127642_878754208853683_2013039381_o     Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի` ԼՂՀ 11 ընտրատարածքներում, քրեակատարողական հիմնարկում  և ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում  կազմավորվել են թվով 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնց կազմերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի <ԱԺ ընտրություն-2015> բաժնի <Ընդհանուր> ենթաբաժնում:

 

     Ձևավորված հանձնաժողովների անդամների գրեթե 70 տոկոսն անկուսակցական են, իսկ 30 տոկոսն առաջին անգամ է որպես հանձնաժողովի ներկայացուցիչ մասնակցում համապետական ընտրական միջոցառման:

 

     Հիշեցնենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով` ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցած ու որակավորման վկայականներ ստացած քաղաքացիներից:

 

     Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Հանձնաժողովի անդամ չեն կարող լինել ԼՂՀ  քրեական օրենսգրքի 147-158-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք, Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, դատախազները, նախարարները և նրանց տեղակալները, շրջվարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը) և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները:

 

     Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:

 

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 

մամուլի ծառայություն

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ