Փոփոխություն Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում

24.03.2017

 

icon_iphonetunnel     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի N 22-Ն որոշմանը համապատասխան` հրապարակում եմ Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի հետևյալ փոփոխությունը.

     Իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Օվսաննա Ալբերտի Ավետյանի լիազորությունները:

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ <<Ազգային վերածնունդ>> կուսակցության ներկայացուցչի կողմից Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Աշխեն Գեղամի Հակոբյանը:

 

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Սրբուհի Արզումանյան




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ