Փոփոխություն Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում

08.08.2018

 

icon_iphonetunnel     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի N 22-Ն որոշմանը համապատասխան` հրապարակում եմ Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի հետևյալ փոփոխությունը.

 

     Մահվան կապակցությամբ 2018 թվականի մայիսի 19-ից վաղաժամկետ դադարեցվել են Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Վարուժան Աբելի Աղաջանյանի լիազորությունները:

 

     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի կողմից Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Ալեքսանդր Կարենի  Սիմոնյանը:

 

 

 

 

 

Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի 
նախագահ Սրբուհի Արզումանյան




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ