Փոփոխություն Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում

19.03.2015

icon_iphonetunnel     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի N22-Ն որոշմանը համապատասխան` հրապարակում եմ Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի հետևյալ փոփոխությունը.

     Իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Վաչագան Սուրենի Բարսեղյանի լիազորությունները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության ներկայացուցչի կողմից Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Արմեն Լյովայի Պետրոսյանը:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Սրբուհի Արզումանյան

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ