Քվեարկության նախնական արդյունքները թիվ 2 ընտրատարածքում

07.10.2018

 

1     ԱՀ Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին թիվ 2 ընտրատարածքում անցկացված ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

      Համաձայն այդ արդյունքների` թիվ 2 ընտրատարածքում ընտրությունները կայացել են. դրանց մասնակցել է ընտրողների 43,79 տոկոսը:

      Թիվ 2 ընտրատարածքում ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Արամ Ալեքսեյի Սարգսյանը:

      Քվեարկության նախնական արդյունքների մասին ամփոփ տվյալներն` ըստ ընտրական տեղամասերի կհրապարակվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ի ժամը 14.00-ն:

 

     

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
մամուլի ծառայություն (07.10.2018թ. ժամը 22.20)




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ