Lրագրողների հավատարմագրման մասին

25.12.2014

Ի գիտություն լրագրողների

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում շարունակվում է լրագրողների հավատարմագրման գործընթացը:
Հավատարմագրված լրագրողներն իրավունք կունենան լուսաբանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական հանձնաժողովների գործունեությունը:
Հավատարմագրվելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը կարող է մինչև 2015 թվականի հունվարի 15-ը ներառյալ գրավոր դիմում ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դիմումում ներառելով հետևյալ տվյալները.
1. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը.
2. հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի՝ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դիմումում պակաս ժամկետ նշելու դեպքում` տվյալ ժամկետով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 97-12-94 հեռախոսահամարով:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ